08/01/2024
Ցե-Կվադրատ Ամպեգան նվազեցնում է կառավարման համար գանձվող վճարները
Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերության և բաժնետերերի անունից ուրախ ենք տեղեկացնել, որ 2024 թվականից կնվազի ընկերության կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի կառավարման համար գանձվող վճարը 0.15 տոկոսային կետով։
2024 թվականից կենսաթոշակային ֆոնդերի կառավարման վճարները կկազմեն․
- CQBAL 1․15% (նախկին 1․3% փոխարեն)
- CQCON 0.95% (նախկին 1․1% փոխարեն)
- CQFIX 0.85% (նախկին 1% փոխարեն)
Առաջիկայում այս փոփոխությունը կարտացոլվի նաև ֆոնդերի կանոններում։
Մեր նպատակն է կենսաթոշակային համակարգի գրանցած ցուցանիշների շարունակական կայուն աճը, որի կենսագործման ճանապարհին մեզ համար հիմնարար սկզբունք է մասնակիցների լավագույն շահի երաշխավորմանն ուղղված գործողությունների նախաձեռնումն ու իրականացումը։
Վերջին Թարմացում: 06-Փետրվար-2025 15:50