Home >Ֆոնդերի նկարագիրը

Ֆոնդերի նկարագիր

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդեր

Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների կուտակային վճարները փոխանցվելու են կենսաթոշակային ֆոնդերի: Կենսաթոշակային ֆոնդերը կառավարվելու են մասնագիտացված անկախ ակտիվների կառավարիչների կողմից, որոնք կառավարելու են մասնակիցների միջոցները՝ մինչև մասնակիցների կենսաթոշակային տարիքը լրանալը: Մասնակիցներն ունեն կենսաթոշակային ֆոնդերի կառավարչի և կենսաթոշակային ֆոնդի ընտրության իրավունք։ Կենսաթոշակային ֆոնդերի միջոցները ակտիվների կառավարիչների սեփականությունը չեն, այլ պատկանում են կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին: Գոյություն ունեն երեք տեսակի ֆոնդեր: Յուրաքանչյուր ֆոնդ ունի կառավարման կանոններ և սահմանափակումներ: Ֆոնդի ակտիվները ներդրվելու են Հայաստանի և օտարերկրյա բարձրորակ արժեթղթերում: Որևէ ֆոնդի արտարժութային ներդրումները չեն գերազանցելու ընդհանուր ակտիվների 40 տոկոսը։ Գործող ֆոնդերի միջև առկա հիմնական տարբերությունը ակտիվների տարբեր մասնաբաժինների ներդրումն է բաժնային արժեթղթերում, որոնք ունեն եկամտաբերության ավելի մեծ հնարավորություն, սակայն ֆիքսված տոկոսադրույքով պարտքային արժեթղթերից ավելի ռիսկային են։

Ֆոնդերը կառավարում է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն, որը «Ցե-Կվադրատի» (Ավստրիա) և «Տալանքս ասեթ մենեջմենթի» (Գերմանիա) կողմից  համատեղ ստեղծած կազմակերպություն է:

«Ցե-Կվադրատ Ամպեգա կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդ – Պ»

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ, որի նպատակն է ապահովել ֆոնդի ակտիվների արժեքի երկարաժամկետ աճը՝ ֆոնդի ակտիվների 100 տոկոսը ներդնելով պարտքային գործիքներում, դրամական շուկայի գործիքներում, ավանդներում և այնպիսի ներդրումային ֆոնդերում, որոնց ակտիվները ներդրվում են վերը նշված արժեթղթերում և ավանդներում: Ֆոնդը ներդրումներ չի կատարում բաժնային արժեթղթերում կամ նմանատիպ ներդրումային ֆոնդերում:
  • Նախատեսված է ռիսկից խուսափող մասնակիցների համար:
  • Նպատակն է կենսաթոշակային միջոցների պահպանումը և չափավոր աճը:

Կառավարման տարեկան վճար՝ 1% ֆոնդի զուտ ակտիվների շուկայական արժեքի նկատմամբ:


«Ցե-Կվադրատ Ամպեգա կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդ – Պ» կանոնները

«Ցե-Կվադրատ Ամպեգա պահպանողական կենսաթոշակային ֆոնդ – Պ»

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ, որի նպատակն է ապահովել ֆոնդի ակտիվների արժեքի երկարաժամկետ աճը՝ մինչև 25 տոկոսը ներդնելով բաժնետոմսերում, բաժնային արժեթղթերի ֆոնդերում և այլ նմանատիպ գործիքներում: Ակտիվների մնացած մասը ներդրվում է պարտքային արժեթղթերում, դրամական շուկայի գործիքներում, ավանդներում և այլ նմանատիպ գործիքներում:
  • Նախատեսված է ռիսկի միջին հակվածություն ունեցող մասնակիցների համար:
  • Նպատակն է ապահովել կենսաթոշակի համար կուտակվող միջոցների կայուն աճ:

Կառավարման տարեկան վճար՝ 1,1% ֆոնդի զուտ ակտիվների շուկայական արժեքի նկատմամբ:


«Ցե-Կվադրատ Ամպեգա պահպանողական կենսաթոշակային ֆոնդ – Պ» կանոնները

«Ցե-Կվադրատ Ամպեգա հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդ – Պ»

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ, որի նպատակն է ապահովել ֆոնդի ակտիվների արժեքի երկարաժամկետ աճը՝ մինչև 50 տոկոսը ներդնելով բաժնային գործիքներում, բաժնային արժեթղթերի ֆոնդերում և այլ նմանատիպ գործիքներում: Ակտիվների մնացած մասը ներդրվում է պարտքային արժեթղթերում, դրամական շուկայի գործիքներում, ավանդներում և այլ նմանատիպ գործիքներում:
  • Նախատեսված է բաժնետոմսերի հետ կապված հնարավորությունների և ռիսկերի մասին իրազեկ մասնակիցների համար:
  • Նպատակն է հասնել կենսաթոշակային միջոցների առավելագույն աճին:

Կառավարման տարեկան վճար՝ 1,3% ֆոնդի զուտ ակտիվների շուկայական արժեքի նկատմամբ:


«Ցե-Կվադրատ Ամպեգա հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդ – Պ» կանոնները

Կենսաթոշակային ֆոնդերի գործունեության հետ կապված պահանջները սահմանված են «Կուտակային կենսաթոշակների մասին» և «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքներով և դրանց հիման վրա ընդունված ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշումներով:





Download as PDF (41KB)

Վերջին Թարմացում 29 Մայիս 2015