Home >Նորություններ >Նորություններ 2013 >Կենսաթոշակային կուտակային հիմնադրամների պարտադիր բաղադրիչի գործարկումը կխթանի Հայաստանի ֆինանսական շուկայի ենթակառուցվածքների զարգացումը
06. Դեկտեմբեր 2013

Կենսաթոշակային կուտակային հիմնադրամների պարտադիր բաղադրիչի գործարկումը կխթանի Հայաստանի ֆինանսական շուկայի ենթակառուցվածքների զարգացումը

Տիգրան Խաչատրյան

Ուրբաթ, 6 դեկտեմբերի, Կենսաթոշակային կուտակային հիմնադրամների պարտադիր բաղադրիչի գործարկումը կխթանի Հայաստանի ֆինանսական շուկայի և կապիտալի շուկաների կառույցների զարգացումը: Նման կարծիք է արտահայտել վերջերս ՀՀ ԿԲ կողմից կենսաթոշակային հիմնադրամների ակտիվները կառավարելու լիցենզիա ստացած`«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասետ Մենեջմենտ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանը:

Ելույթ ունենալով ՀՀ Կենտրոնական բանկում, ընկերության բաժնետեր հանդիսացող ընկերությունների (գերմանական «Talanx Asset Management» и ավստրիական «C-QUADRAT Investment» ընկերությունները) մի շարք թոփ-մենեջերների հետ համատեղ մամուլի ասուլիսում, Վարդանյանը տեղեկացրել է, որ կառավարող ընկերության գլխավոր խնդիրը կենսաթոշակային կուտակումների պահպանումն ու բազմացումն է, ընդ որում` կենսաթոշակային ակտիվների կառավարման կոնսերվատիվ, զգույշ և առավելագույն չափով առանց ռիսկի համակարգի միջոցով:

Նա նշել է, որ այդ նպատակով ընկերությունը պատրաստ է առաջարկել ներդրումային երեք ռազմավարություն: Առաջինը` դեպի կայուն եկամուտով կենսաթոշակային հիմնադրամ, երկրորդը`դեպի կոնսերվատիվ կենսաթոշակայի հիմնադրամ, և երրորդը` դեպի հավասարակշռված կենսաթոշակային հիմնադրամ: Հաճախորդն ինքը պետք է որոշի, թե նշված ուղղություններից որում է գերադասում տեղաբաշխել իր միջոցները, ընդ որում, հաճախորդի տեղափոխությունը մեկ հիմնադրամից մյուսը մեկ տարվա ընթացքում մեկ անգամ անվճար է: Մասնավորապես, կայուն եկամուտով կենսաթոշակային հիմնադրամը ենթադրում է հաճախորդի ողջ փաթեթի տեղաբաշխում (100%) ֆիքսված եկամուտով պարտատոմսերում (պետպարտատոմսեր և ավանդներ բարձր հուսալիություն ունեցող բանկերում), ռիսկերից խուսափելու համար: Կոնսերվատիվ հիմնադրամը նախատեսում է ֆիքսված եկամուտով պարտատոմսերում տեղաբաշխել 75%-ը, իսկ մնացած 25%-ը բաժնային արժեթղթերում: Ի տարբերություն առաջին երկուսի, հավասարակշռված հիմնադրամը նախատեսում է միջոցների հավասարաչափ (50-ական տոկոսով) տեղաբաշխում ֆիքսված եկամուտով պարտատոմսերում և բաժնետոմսերում, որտեղ շահառուն պետք է ծանոթ լինի ակցիաների գների անկման հետևանքով առաջացող ռիսկերին`կապված շուկայի կոնյունկտուրայի և թողարկող-ընկերության վիճակի հետ: Ընդ որում, ընկերության ղեկավարների հավաստամբ, գործունեության առաջին 2 տարիներին ընկերությունն իրեն վստահված կենսաթոշակային միջոցները կկառավարի, ներդնելով դրանք բարձր հուսալի արժեթղթերում, ֆիքսված եկամտաբերությամբ, ընդ որում, միջոցների 60%-ը, ըստ օրենքի, պետք է տեղաբաշխվի ներքին, իսկ 40’-ը` արտաքին շուկաներում:

Միևնույն ժամանակ, կոնֆերանսի մասնակիցները համաձայնվեցին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ, որ երկրում ներդրումային կառույցների խիստ սակավություն է տիրում, որոնց թիվը սահմանափակվում է ընդամենը պետպարտատոմսերով և որոշ հուսալի բանկերի ավանդներով, ինչը խիստ սահմանափակում է ներդրումային պորտֆելների դիվերսիֆիկացման հնարավորությունը, հույս հայտնելով, որ շուտով երկրում կզարգանա կապիտալի շուկան և կընդլայնվի ներդրումային դաշտը: Վարդանյանն ընդգծել է, որ չնայած Հայաստանում արժեթղթեր թողարկողների մեծամասնության մոտ բացակայում է ներդրումային բարձր վարկանիշը, ընկերույթունն ինքնուրույն կգնահատի այս կամ այն արժեթղթերի հուսալիության մակարդակը: «Միջազգային և տեղական շուկաներում աշխատանքի չափանիշները տարբեր են: Արտասահմանում մենք ներդրում ենք կատարում ներդրումային բարձր վարկանիշ ունեցող արժեթղթերում, բայց քանի որ մենք հայկական ընկերություն ենք և կոչված ենք, այդ թվում նաև զարգացնել հայկական շուկան, ապա տեղական շուկայի համար մենք կմշակենք ռիսկերի գնահատման ազգային չափանիշներ: Այլ խոսքերով, մենք պատրաստ ենք մեզ վրա վերցնել տեղական թողարկողների ռիսկերը`հանուն ներդրումային դաշտի ընդլայնման»,-ընդգհծել է Վարդանյանը, նկատելով, որ խոսքը գնում է հեռանկարային պլաների մասին: Նրա խոսքերով, ընկերությունը թողարկողներին կընտրի ոչ թե ներդրումային վարկանիշով, ինչպես արտասահմանում, այլ ինքնուրույն գնահատման մեթոդով: Մանավանդ, որ շուկայում արդեն կան ընկերություններ, որոնք կապիտալի շուկա են դուրս եկել իրենց փոխառու պարտավորություններով և բավականին հաջողությամբ էլ տեղաբաշխում են դրանք«,-նշել է Վարդանյանը: Նա ընդգծել է, որ միջնաժամկետ հեռանկարում, շուկայի զարգացմանը զուգահեռ, ընկերությունը կլշարունակի ինքնուրույն ջանքերն անհրաժեշտ գործիքների զարգացման ուղղությամբ, ու չի բացառվում, որ անգամ հանդես կգա փոխադարձ ներդրումների հիմնադրամ ստեղծելու առաջարկով (mutual fund): Վարդանյանը նա ընդգհծել է, որ ընկերությունը մտադիր չէ սահմանափակվել միայն կենսաթոշակային պարտադիր հիմնադրամներին մասնակցելով և ժամանակին իր ծառայությունները կառաջարկի նաև Հայաստանի այն քաղաքացիներին, ովքեր պատրաստ են մասնակցել կենսաթոշակային կամավոր համակարգին:

Մամուլի ասուլիսի մասնակիցները համաձայնվեցին, որ կառավարման հետ կապված ռիսկերի բացի «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասետ Մենեջմենտ» ընկերությունը կարող է բախվել նաև արտարժութային ռիսկերի, քանի որ միջոցների մինչև 40%-ը կարող են տեղաբաշխվել օտարերկրյա ակտիվներում: Այս առումով ընկերությունում վստահ են ֆինանսական շուկայի ցածր տատանվելիության մեջ, որ հետագայում համաշխարհային հիմնական արժույթներն աստիճանաբար կարժևորվեն հայկական դրամի նկատմամբ: Արտարժութային ներդրումային զամբյուղի գրագետ դիվերսիֆիկացումը, ըստ ընկերության մասնագետների, թույլ կտա հեշտությամբ խուսափել հնարավոր արտարժութային ռիսկերից:

Հիշեցնենք, որ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասետ Մենեջմենտ» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականի հոկտեմբերի սկզբին, որպես գերմանական «Talanx Asset Management» և ավստրիական «C- ԿՎԱԴՐԱՏ Investment» ընկերությունների համատեղ ձեռնարկություն: Ընկերությունը գրանցվել է ՀՀ ԿԲ կողմից 2013 թվականի նոյեմբերի 29-ին, տրամադրելով ներդրումային հիմնադրամի լիցենզիա: Ընկերության կապիտալի 74.9 %-ը պատկանում է «C- ԿՎԱԴՐԱՏ Investment»-ին, որը հիմնադրվել է 1991 թվականին, 2006 թվականին լիստինգ է անցել Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսայում, իսկ 2008 թվականին` Վիեննայի ֆոնդային բորսայում: 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ «C- ԿՎԱԴՐԱՏ Investment» ընկերությունը ակտիվները կառավարման ներքո գտնվում են 4,8 մլրդ եվրո ծավալով ակտիվներ: Ընկերության զուտ շահույթը այս տարվա առաջին 9 ամիսներին կազմել է 3,5 մլն եվրո, տարեկան աճը` գրեթե 6 անգամ: Ընկերությունն գրասենյակներ ունի Վիեննայում, Լոնդոնում, Ֆրանկֆուրտում, Ժնևում, իր ներկայությունն ապահովելով եվրոպական 17 երկրներում: Ընկերության բաժնոտոսմերի 25,1 %-ը պատկանում է «Talanx Asset Management» ընկերությանը, որն ստեղծվել է 2006 թվականի աշնանը և հանդիսանում է «Talanx AG» ընկերության դուստրը: 2013 թվականի հունիսի 30 դրությամբ «Talanx Asset Management» ընկերության կառավարման ներքո գտնվող ակտիվները կազմել են 95.6 մլրդ եվրո, որոնցից 82.19 % - ը տեղադրված են հաստատագրված եկամտով արժեթղթերում:

Նշենք, որ կենսաթոշակային կուտակային ապահովման կամավոր համակարգը Հայաստանում ներդրվեց 2011 թվականի հունվարի 1-ից, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից համակարգը կդառնա պարտադիր: Համակարգի մասնակիցները կլինեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված Հայաստանի քաղաքացիները: <Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին> օրինագծի համաձայն, բազային նվազագույն կենսաթոշակը կհավասարվի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումին, իսկ հիմնական կենսաթոշակը կկազմի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումի 150%-ը: Ամենամսյա պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի 5%-ը, որի վրա կավելանա նաև պետության կողմից վճարվող լրացուցիչ 5%-ը (բայց 25 հազ.դրամից ոչ ավել):

Նշենք, նաև, որ Հայաստանում կենսաթոշակային կամավոր հիմնադրամի կառավարման առաջին գրանցված կառավարիչը դարձավ «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը (ԿԲ լիցենզիա` 18 հոկտեմբերի, 2012 թ.): Իսկ 2013 թվականի նոյեմբերին Կենտրոնական բանկը գրանցեց շուկայի ևս երկու խոշոր պրոֆեսիոնալ մասնակիցների, ընդ որում, եվրոպական կապիտալով: Դրանք են` ավստրո - գերմանական «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասետ Մենեջմենտ» ընկերությունը և ֆրանսիական « Amundi- ACBA-Asset-Management» ընկերությունը, տրամադրելով նրանց կենսաթոշակային միջոցների կառավարման լիցենզիաներ:

http://www.arminfo.info/index.cfm?objectid=10173950-5E57-11E3-89BC0EB7C0D21663

Վերջին Թարմացում 19 Հունվար 2014
BACK_2_INDEX