15. Օգոստոս 2014

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

<<ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա>> ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կառավարիչ) հայտարարում է աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ՝  Կառավարչի և իր կողմից կառավարվող՝ <<Ցե-Կվադրատ Ամպեգա կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդի>>, <<Ցե-Կվադրատ Ամպեգա պահպանողական(կոնսերվատիվ) կենսաթոշակային ֆոնդի>>, ինչպես նաև <<Ցե-Կվադրատ Ամպեգա հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդի>>  2014թ ֆինանսական հաշվետվությունների տարեկան աուդիտն իրականացնելու նպատակով։
Մրցույթի հայտերն ընդունվելու են 2014թ օգոստոսի 15-ից սեպտեմբերի 15-ը՝ ք․ Երևան․ Հանրապետության 37 հասցեում։



Մրցույթին կարող են մասնակցել այն աուդիտորական կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին․

 

  1. ունեն ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման առնվազն 3 տարվա փորձ: Ընդ որում, այս չափանիշը չի տարածվում միջազգային  ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների վրա (http://www.accountancyage.com/static/top50-this-year, http://accountants.entrepreneur.com/, http://www.vault.com/wps/portal/usa/rankings/landing?rankingId=177&regionId=0 կայքերից որևէ մեկում տեղադրված ցանկում ներառված լավագույն 10 աուդիտորական ցանցերի լիիրավ անդամ հանդիսացող կազմակերպություններ),
  2. աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը ունի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և առնվազն 3 ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման փորձ և միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական) կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում,
  3. աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսը ունեն աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում,


Ընդ որում՝ աուդիտորական կազմակերպությունը կառավարչի հետ կնքվող պայմանագրով համաձայնություն է տալիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրավերով մասնակցելու կառավարչի, աուդիտորական կազմակերպության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև արտաքին աուդիտի արդյունքների քննարկման համար կազմակերպվող եռակողմ հանդիպմանը:

Հայտերը ներկայացվում են հայերեն և անգլերեն լեզուներով,  փակ, կնքված ծրարով՝ հետևյալ բովանդակությամբ․

  • աուդիտորական կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, լիցենզիայի ռեկվիզիտները, աուդիտի անցկացման փորձի մասին տեղեկություններ,
  • http://www.accountancyage.com/static/top50-this-year, http://accountants.entrepreneur.com/, http://www.vault.com/wps/portal/usa/rankings/landing?rankingId=177&regionId=0 կայքերից որևէ մեկում տեղադրված ցանկում ներառված լավագույն 10 աուդիտորական ցանցերի լիիրավ անդամության վերաբերյալ տեղեկություն,
  • աուդիտի աշխատանքերին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակի և աշխատանքային փորձի մասին տեղեկություն,
  • պատասխանատու աուդիտորի աշխատանքային փորձի մասին տեղեկություն,
  • աուդիտի իրականացման մեթոդների, ծավալների և մոտավոր ծրագրի մասին տեղեկություններ,
  • աուդիտի աշխատանքային արժեքը (Ընկերության և յուրաքանչյուր ֆոնդի վերաբերյալ առանձին-առանձին)` ներառյալ բոլոր տեսակի հարկերն ու տուրքերը:


Հայտերին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը․

  • աուդիտորական կազմակերպության լիցենզիայի պատճեն,
  • պատասխանատու աուդիտորի և աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների ՝ միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական) կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորումը հավաստող փաստաթուղթ,
  • աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրի նախագիծը։


Կառավարիչը ՀՀ օրենսդրությամբ և իր ներքին իրավական ակտերով սահմանված կարգով ընտրում է արտաքին աուդիտին, որից հետո՝ մինչև հոկտեմբերի 15-ը, վերջինիս հետ կնքում է աուդիտորական ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիր։

Սույն հայտարարությունը հանդիսանում է օֆերտա անելու հրավեր, իսկ ներկայացված հայտերը հանդիսանում են օֆերտա Կառավարչին։

<<ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա>> ՍՊԸ,
Հասցե՝ ք․ Երևան, Հանրապետության 37, 4-րդ հարկ,
Հեռ․` 010-519921,
Էլ-փոստ` Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար ,
Կայք` www.c-quadrat-ampega.am :

Վերջին Թարմացում 20 Օգոստոս 2014
BACK_2_INDEX