Home >Ընկերության մասին

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» (C-QUADRAT Ampega Asset Management Armenia) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության (C-QUADRAT Investment AG) (Վիենա, Ավստրիա) և գերմանական «Տալանքս ասեթ մենեջմենթ» (Talanx Asset Management GmbH) (Քյոլն, Գերմանիա) ընկերության համատեղ ձեռնարկությունն է:

Այս կազմակերպությունների առաքելությունը Հայաստանում արևմտյան լավագույն փորձին համահունչ ակտիվների կառավարման բարձրակարգ ծառայություններ առաջարկող ֆինանսական կազմակերպություն ձևավորելն է։

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ն նպատակ ունի առաջատար դիրք զբաղեցնել Հայաստանի ֆինանսական շուկայում, նպաստել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանը ինչպես նաև ակտիվների կառավարման, ներդրումային ծառայությունների, և կապիտալի շուկայի զարգացմանը:

 

«Ցե-Կվադրատ»-ը (C-QUADRAT) ակտիվների կառավարիչ է, որը մասնագիտացած է բացարձակ և ընդհանուր եկամտաբերության քանակական և հայեցողական ռազմավարություններում: Կազմակերպությունը հիմնադրվել է 1991 թվականին: 2006 թվականից այն ցուցակվում է Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսայի առաջնային հարթակում, իսկ 2008 թվականի մայիսից՝ նաև Վիենայի ֆոնդային բորսայում: «Ցե-Կվադրատը» (C-QUADRAT) առավել հայտնի է ներդրումային ֆոնդերի վերլուծությամբ և որպես նորարական մոտեցում կիրառող ակտիվների կառավարիչ: Ինչպես ինստիտուցիոնալ հաճախորդները, այնպես էլ մասնավոր ներդրողները վստահում են ընկերության փորձին: «Ցե-Կվադրատը» (C-QUADRAT) գործունեություն է ծավալում Եվրոպայի ողջ տարածքում՝ ունենալով գրասենյակներ Վիենայում, Ֆրանկֆուրտում, Լոնդոնում, Երևանում, Ժնևում և վաճառքի ցանց՝ 19 երկրներում:

 

«Տալանքս ասեթ մենեջմենթ» (Talanx Asset Management) ընկերությունը ստեղծվել է «Ամպեգա ինվեսթմենթ» (Ampega Investment) և Գերմանիայի մեծությամբ երրորդ ապահովագրական խմբի՝ «Տալանքս» (Talanx AG)-ի ֆինանսական ծառայությունների «Տալանքս Իմմոբիլեն Մենեջմենթ» (Talanx Immobilien Management) ընկերությունների համակցությամբ:

«Տալանքս ասեթ մենեջմենթ» (Talanx Asset Management) ընկերությունը պատասխանատու է «Տալանքս խմբի» (Talanx Group) ակտիվների կառավարման համար դրամական, կապիտալի և անշարժ գույքի շուկաներում: Խմբի կառավարման տակ գտնվող ակտիվների շարունակական աճն ընկերության ապահովագրական շուկայի առանձնահատկությունների փորձառությամբ կառավարման վկան է: «Ամպեգա ինվեսթմենթ» (Ampega Investment) ընկերությունը գործունություն է իրականացնում ինչպես ինստիտուցիոնալ հաճախորդների, այնպես էլ մասնավոր ներդրողների համար, աչքի ընկնելով ծառայությունների բացառիկ որակով: Միասին այս ընկերությունները Գերմանիայի ամենախոշոր, անկախ որևէ բանկի հետ չփոխկապակցված ակտիվների կառավարիչներից են:

Վերջին Թարմացում 24 Հունիս 2015