Home >Դիտորդ խորհուրդ
Էռնստ-Լյուդվիգ Դրայս
Ernst-Ludwig Drayss
Էռնստ-Լյուդվիգ Դրայս
Խորհրդի նախագահ
Ծնվել է 18.11.1948

Էռնստ-Լյուդվիգ Դռայզն ավելի քան 40 տարվա փորձ ունի ֆինանսական ոլորտում:

Լինելով գերմանական շուկայում ժամանակակից ֆինանսական վերլուծության ներդրման պատասխանատու՝ «Դոյչե բանկ» (Deutsche Bank)-ում պորտֆելի կառավարման տնօրենի և ղեկավարի պաշտոններում, նա լայն ճանաչում ունի միջազգային ակտիվների կառավարման ոլորտում: Նա հայտնի է նաև Հայաստանի, մասնավորապես՝ հայկական երաժշտության նկատմամբ ունեցած իր մեծ սիրո համար:

Պրն. Դրայսը դարձել է «Դոյչե բանկ»-ի տնօրեն 1984 թվականին: 1990-2000 թվականների ընթացքում նա աշխատել է որպես գլխավոր ներդրումային պաշտոնյա (CIO) «Դոյչե ասեթ մենեջմենթ»-ում (Deutsche Asset Management ) և «Դոյչե ասեթ մենեջմենթ ինթերնեյշնլ»ում (Deutsche Asset Management International): Եղել է նաև «Մորգան Գրենֆել ասեթ մենեջմենթ» ( Morgan Grenfell Asset Management) ընկերության խորհրդի անդամ: «Դոյչե բանկ»-ում աշխատած տարիներից հետո, նա ընտրվել է որպես «էմ.Էմ Վարբուրգ էնդ քո» (M.M. Warburg & Co) ընկերության գլխավոր լիազորված անձ (General Power of Attorney) և դարձել այս ընկերության հետ փոխկապակցված «Վարբուրգ ասեթ մենեջմենթ» (Warburg Asset Management) ընկերության տնօրեն: Այնուհետև՝ 2002 թվականին նա համահիմնադրել է «Բեռլին էնդ քո» (Berlin & Co) ընկերությունը և դարձել հոլդինգի գործադիր խորհրդի անդամ: Սկսած 2006 թվականից՝ «Ցե-Կվադրատ» խմբի (C-QUADRAT Group) մաս կազմող «Ցե-Կվադրատ Ասեթ Մենեջմենթ» (C-Quadtat Asset Management) ընկերության գործադիր տնօրենն է:

Հայաստանի նկատմամբ ունեցած իր սիրո համար, պրն. Դրայսը պարգևատրվել է «Ս. Ներսես Շնորհալի» շքանշանով: Նա Deutsche Vereinigung für Finanzanalyse und Asset Management-ի (Ֆինանսական վերլուծաբանության և ակտիվների կառավարման գերմանական ասոցիացիա) և Verband unabhängiger Vermögensverwalter Deutschland-ի (Գերմանիայի անկախ ակտիվների կառավարիչների ասոցիացիա) խորհրդատվական ընկերության խորհրդի անդամ է: 2015 թվականին պրն․ Դրայսին շնորհվել է նաև «Պատվո վկայագիր» Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի կողմից։

Պրն. Դրայսը ստացել է տնտեսագիտության դիպլոմավորված մասնագետի որակավորում (մագիստրոսի կոչման համարժեքը Գերմանիայում) Մանհեյմի համալսարանից:


Անդրեաս Վիմմեր
Andreas Wimmer
Անդրեաս Վիմմեր
Խորհրդի անդամ
Ծնվել է 25.03.1966

Անդրեաս Վիմմերը C-QUADRAT Kapitalanlage AG ընկերության գործադիր խորհրդի անդամ է և «Ցե-Կվադրատ» (C-QUADRAT Investment AG) ներդրումային ընկերության վստահված անձ (proxy holder): Նա կազմակերպման, կառավարման և մարքետինգի հայտնի մասնագետ է: Պրն. Վիմմերը մարքետինգի դեպարտամենտի ղեկավարն է, ինչպես նաև իրավաբանական, ռիսկերի կառավարման և անձնակազմի կառավարման դեպարտամենտների ղեկավարի տեղակալը:

Պրն. Վիմմերը սկսել է իր կարիերան՝ աշխատելով «Գերմանիայի Բերտելսման» խմբում (German Bertelsmann Group): Բերտելսմանում աշխատած երեք տարիներից հետո, նա դարձել է ընկերության ավստրիական գրասենյակի՝ «Գրուներ էնդ Ջահր» (Gruner&Jahr) ընկերության գործադիր տնօրեն: «Նյուզ» (“News”) ամսագրի կլանումից հետո, նա ղեկավարել է մեդիա կոնգլոմերատ, որն ուներ շուրջ 350 աշխատակից: Ի հավելումն՝ նա ընտրվել է «Նյուզ» (“News”) ամսագրի գլխավոր տնօրեն և եղել ընկերության մարքետինգի և վաճառքների գծով հիմնական պատասխանատուն:

1999 թվականին պրն. Վիմմերը դարձել է Ավստրիայում ամենախոշոր տպագիր մամուլի ընկերության՝ «Մեդիապրինթ/Կուրիեր Մեգըզին գրուպ»-ի (Mediaprint/Kurier Magazines Group) բիզնես մենեջեր, իսկ 2001 թվականին միացել «Ցե-Կվադրատ» ( C-QUADRAT)-ին՝ որպես կառավարման խորհրդի անդամ:

Պրն. Վիմմերը ստացել է միջազգային առևտրի մագիստրոսի կոչում (Ավստրիայում գիտության մագիստրոսի համարժեքը) Վիենայի տնտեսագիտության և բիզնեսի կառավարման համալսարանից:
Յոհաննես Կերխեր
Martin Gratz
Յոհաննես Կերխեր
Վերահսկիչ խորհրդի անդամ

Պարոն Կերխերը հայտնի է ոչ միայն որպես գերմանացի գործարար և «Կերխեր» խմբի համասեփականատեր, որը հանդիսանում է 41 երկրներում ավելի քան 10,000 աշխատակցի պատասխանատու գործատու, այլև տարբեր երկրնում իր մարդասիրական և բարեգործական գործունեությունների և իր խոր զգացմունքային կապի համար՝ ոչ միայն Գերմանիայի, այլև Բրազիլիայի և Հայաստանի հետ։ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կողմից նա պարգևատրվել է մի շարք պատվո նշաններով, Հայաստանի Հանրապետության կողմից՝ պարգևատրվել է «սբ․Ներսես Շնորհալի» շքանշանով։

Յոհաննես Կերխերը «Կերխեր» խմբի վերահսկիչ խորհրդի նախագահն է։ Նա իրավաբանության գծով իր ուսումը ձեռք է բերել Մյունխենի համալսարանում և հանդիսանում է գրանցված իրավաբան։
Քրիստոբալ Մենդեզ դե Վիգո
Քրիստոբալ Մենդեզ դե Վիգոն
Քրիստոբալ Մենդեզ դե Վիգո
Խորհրդի անդամ
Ծնվել է 07․02․1972

Քրիստոբալ Մենդեզ դե Վիգոն «Ցե-Կվադրատ» (C-QUADRAT Investment AG) ներդրումային ընկերության կառավարման խորհրդի անդամ է և «Ցե-Կվադրատ» ընկերությունների խմբի ֆինանսական տնօրենը:

Քրիստոբալ Մենդեզ դե Վիգոն ունի  ակտիվների կառավարման հարուստ միջազգային փորձ։ Dresdner Asset Management ակտիվների կառավարման ընկերությունում և Allianz Global Investors ընկերությունում երկար տարիներ աշխատելուց հետո, որտեղ նա եղել է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ռազամավարական ծրագրի մշակման պատասխանատու, այնուհետև՝ նշանակվել է ավստրալական  Allianz Global Investors ընկերության գործադիր տնօրեն, պրն. Մենդեզ դե Վիգոն միացել է բրիտանական F&C ներդրումային ընկերությանը, որտեղ նա զբաղեցրել է  ընկերության բիզնեսի զարգացման դեպարտամենտի  ղեկավարի պաշտոնը։ 2011 թվականից մինչ «Ցե-Կվադրատ» ընկերությանը միանալը, նա հանդիսացել է լոնդոնյան Blulicap ընկերության կառավարման խորհրդի անդամ։

Պրն. Մենդեզ դե Վիգոն ուսանել է Université Catholique de Louvain, Բելգիա,  Centro de Estudios Financieros (CEF), Մադրիդ համալսարաններում և ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Universidad Pontificia de Comillas, Մադրիդ համալսարանում։
Վերջին Թարմացում 09 Դեկտեմբեր 2015