Home >Ընկերության ղեկավարները

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Արման Վարդանյան
Արման Վարդանյան
Գլխավոր գործադիր տնօրեն
Ծնվել է 08.12.1969

Արման Վարդանյանը Հայաստանում, Արևմտյան Եվրոպայում և Լատինական Ամերիկայում ակտիվների կառավարման մեծ փորձ ունի: Արմանի ավելի քան 20 տարվա գիտելիքները և փորձը կուտակվել են Հայաստանի և արտերկրի ֆինանսական շուկայում և ՀՀ Կենտրոնական բանկում աշխատանքի ընթացքում։

Զարգացման Հայկական բանկում մակրոտնտեսական վերլուծաբան աշխատելուց հետո, նա մի շարք պաշտոններ է զբաղեցրել Կենտրոնական բանկում, այդ թվում՝ միջազգային գործառնությունների դեպարտամենտի տնօրենի, ֆինանսական գործառնությունների դեպարտամենտի տնօրենի և Կենտրոնական բանկի նախագահի ավագ խորհրդականի պաշտոնները:

Արման Վարդանյանն այնուհետև տեղափոխվել է մասնավոր ֆինանսական հատված: 2004 թվականի նոյեմբերից մինչև 2007 թվականի մայիս աշխատելով որպես Արմսվիսբանկի գործադիր տնօրենի տեղակալ՝ նա պատասխանատու է եղել ֆինանսական գործառույթների կառավարման և վերահսկման համար: 2007 թվականի հունիսին Արմանը դարձել է Վիեննայի «Միկրոֆայնանս» (Microfinance) ընկերության տնօրեն և «Ցե-Կվադրատ» (C-QUADRAT Group) խմբի հետ փոխկապակցված «Աբսոլյուտ պորտֆոլիո մենեջմենթ» (Absolute Portfolio Management) ընկերության խորհրդի անդամ:

2009 թվականին 120 թեկնածուներից միակն արժանանալով EMBA դրամաշնորհի՝ Արմանը ավարտել է Վիենայի տնտեսագիտության և բիզնեսի կառավարման համալսարանի և Մինեսոտայի համալսարանի բիզնեսի կառավարման մագիստրոսի համատեղ ծրագիրը:

Մինչ այդ, նա պաշտպանել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչումը Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, հաճախել է Գիտությունների ազգային ակադեմիայի՝ ասպիրանտուրան և ստացել է դիպլոմավորված մասնագետի որակավորում Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտից:

Իզաբելա Ադիլխանյան
Իզաբելա Ադիլխանյան
Գլխավոր ֆինանսական և գործառնական տնօրեն
Ծնվել է 09,05,1982

Իզաբելան ունի ավելի քան 12 տարվա փորձ ֆինանսական ոլորտում։ Նա հիմնականում մասնագիտացած  է ռազմավարության մշակման և իրականացման, ինչպես նաև կորպորատիվ ֆինանսների և ռիսկերի կառավարման ոլորտներում։

Իզաբելան սկսել է իր մասնագիտական գործունեությունը 2003 թվականին Արդշինբանկում որպես Ներքին աուդիտի ստորաբաժանման մասնագետ։ 2005թ․ մինչև 2010թ․ նա աշխատել է Կասկադ Կապիտալ Հոլդինգի դուստր ընկերություններում. սկզբում՝  Կասկադ Կրեդիտի թիմում որպես վարկային վերլուծաբան, որից հետո՝ որպես ընկերության գանձապետ։ Նա նաև հանդիսացել է Վարկային կոմիտեի և Ակտիվների և Պարտավորությունների կառավարման կոմիտեի անդամ։ 2008թ․ Իզաբելան աշխատանքի է անցել Կասկադ Բանկում և պատասխանատու է եղել ծառայությունների զարգացման համար։

2010 թ․ մինչև 2015թ․ նոյեմբեր ամիսը Իզաբելան աշխատել է Ամերիաբանկում, որտեղ նա պատասխանատու էր Ամերիա խմբում գործառնական ռիսկի կառավարման համար։

Իզաբելան միացել է Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությանը 2015թ․ նոյեմբեր ամսին։

2003թ․ Իզաբելան ստացել է Տնտեսագիտության Բակալավրի կոչում իսկ այնուհետև 2005թ․ Մագիստրոսի կոչում Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ մասնագիտությամբ Երևանի Պետական Համալսարանից։ Իզաբելան ունի CFA որակավորում և հանդիսանում է CFA ինստիտուտի անդամ։