Կարևորելով թափանցիկությունը և հաշվետվողականությունը ՝ շուկայի արդյունավետության (market efficiency) և ներդրումային կառավարման ավելի բարձր որակի համատեքստում, մեր ընկերության կողմից մշակվել է հրապարակային earnings call-ի ուղեցույց՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա։
Սույն ուղեցույցը սահմանում է հրապարակային հանդիպումների կազմակերպման հիմնարար սկզբունքները, բովանդակային կառուցվածքը, տեղեկատվության բացահայտման շրջանակը, հաղորդակցության ձևաչափը և տեխնիկական կազմակերպման չափորոշիչները՝ ապահովելու համար հետևողական, համադրելի և հավասար հասանելի տեղեկատվություն շուկայի բոլոր մասնակիցների համար։
Վստահ ենք, որ դրա ներդրումն ու հետևողական կիրառումը կարող են ծառայել որպես համակարգային հիմք՝ Հայաստանում կապիտալի շուկաների զարգացման, կորպորատիվ կառավարման մշակույթի ամրապնդման և ինստիտուցիոնալ վստահության բարձրացման համար։
Earnings_Call_Guideline
25/02/2026