Բաժնետերեր

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» Ընկերությունը հիմնադրվել է ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության և գերմանական «Ամպեգա Ասսետ Մենեջմենթ ՍՊԸ» ընկերության կողմից։

74.9
«Ցե-Քյու» Ներդրումային Խումբ
74.9%
Ամպեգա Ասսետ Մենեջմենթ
25.1%


«Ամպեգա Ասսետ Մենեջմենթ ՍՊԸ » ընկերության միակ (100%) բաժնետերն է «Տալանքս» (Talanx AG, S&P A+) ընկերությունը, ինչի արդյունքում վերջինս հանդիսանում է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ անուղղակի բաժնետեր։

Ընդհանուր Ժողով 16 ապրիլ 2026

2026թ․-ի ապրիլի 16-ին մասնակիցների Ընդհանուր Ժողովը որոշում ընդունեց 2025թ․-ի շահույթից Ընկերության մասնակիցների միջև 2,736,234,810  (երկու միլիարդ յոթ հարյուր երեսունվեց միլիոն երկու հարյուր երեսունչորս հազար ութ հարյուր տաս) ՀՀ դրամ շահութաբաժին բաշխելու վերաբերյալ։ Բաշխումը իրականացվում է ըստ Ընկերության կանոնադրական կապիտալում մասնակիցների բաժնեմասերի (Արձանագրություն թիվ 37)։

Ընդհանուր Ժողով 30 մայիս 2025

2025թ․-ի մայիսի 30-ին մասնակիցների Ընդհանուր Ժողովը որոշում ընդունեց 2024թ․-ի շահույթից Ընկերության մասնակիցների միջև 1,963,000,000  (մեկ միլիարդ ինը հարյուր վաթսուներեք միլիոն) ՀՀ դրամ շահութաբաժին բաշխելու վերաբերյալ։ Բաշխումը իրականացվում է ըստ Ընկերության կանոնադրական կապիտալում մասնակիցների բաժնեմասերի (Արձանագրություն թիվ 33)։

Ընդհանուր Ժողով 04 հունիս 2024

2024թ․-ի հունիսի 04-ին մասնակիցների Ընդհանուր Ժողովը որոշում ընդունեց 2020- 2023թթ․-ի շահույթից Ընկերության մասնակիցների միջև 2,100,000,000  (երկու միլիարդ հարյուր  միլիոն) ՀՀ դրամ շահութաբաժին բաշխելու վերաբերյալ։ Բաշխումը իրականացվում է ըստ Ընկերության կանոնադրական կապիտալում մասնակիցների բաժնեմասերի (Արձանագրություն թիվ 28)։

 

Ընկերության կառավարման մարմինները չեն ընդունել շահութաբաժնային քաղաքականություն սահմանող ակտեր

Անուղղակի նշանակալից մասնակիցներ

Վերջին Թարմացում: 29-Ապրիլ-2026 16:11