«Միջազգային և տեղական շուկաների ակնարկ և հեռանկարներ» թեմայով հանդիպում-քննարկում
Սեպտեմբերի 16-ին Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը կազմակերպել էր «Միջազգային և տեղական շուկաների ակնարկ և հեռանկարներ» (International and Local Markets Overview and Outlook) թեմայով հանդիպում-քննարկում Էրստե խմբի անդամ «Իմփաքթ Ասեթ Մենեջմենթ» ընկերության (Impact Asset Management/ Erste Asset Management, Member of Erste Bank Group) պորտֆելների կառավարիչ Անդրեաս Բյոգերի, Ցե-Կվադրատ Ամպեգա ընկերության Գլխավոր ներդրումային տնօրեն Իգնատ Ֆրանգյանի և ՀՀ ֆինանսական շուկայի ներկայացուցիչների հետ։
Հանդիպում-քննարկումն ընդգրկում էր մի շարք կարևոր և արդի թեմաներ՝ դրամավարկային քաղաքականության, կապիտալի շուկայի, գլոբալ մակրոտնտեսական զարգացումներ, բաժնային և պարտքային շուկաների միտումներ, արհեստական բանականություն, ապրանքահումքային շուկաներ:
Քննարկումն ինտերակտիվ հարթակ էր և հնարավորություն՝ շուկայի տարբեր մասնակիցների համար միջազգային և տեղական շուկաների վերաբերյալ կառուցողական քննարկման և մտքերի փոխանակման համար: