11/11/2025

«Գերազանցություն և Նորարարություն» մրցանակ․ «Ներդրումներ» անվանակարգում հաղթող

«Գերազանցություն և Նորարարություն» մրցանակ․ «Ներդրումներ» անվանակարգում հաղթող

Հպարտությամբ հայտնում ենք, որ C-Quadrat Ampega Asset Management Armenia ընկերությունը արժանացել է Pension & Investments, WorldPensionSummit 2025 մրցանակաբաշխության հեղինակավոր «Գերազանցություն և Նորարարություն» մրցանակի՝ «Ներդրումներ» անվանակարգում, գերազանցելով ավելի քան 20 զարգացած և զարգացող երկրների կենսաթոշակային ֆոնդերի։

Այս մրցանակը մեր աշխատանքի բարձր գնահատականն է Հայաստանում երկարաժամկետ կենսաթոշակային կապիտալը իրական հատված, ենթակառուցվածքներ և վենչուրային էկոհամակարգ ուղղելու ուղությամբ։ Մենք առաջինն էինք Հայաստանում, որ կենսաթոշակային ակտիվներից ներդրվում կատարեցինք վենչուրային կապիտալում և տվյալ գործարքով նպաստեցինք երկրի նորարարական էկոհամակարգի ամրապնդմանը՝ ընդլայնելով տեղական շուկայում ներդրումային հնարավորությունները։

Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար.

✔ Ավելի ամուր հիմքեր երկարաժամկետ տնտեսական աճի համար
✔ Ավելի շատ կապիտալի հոսք տնտեսության իրական ոլորտներ և նորարարական էկոհամակարգ
✔ Ավելի դիվերսիֆիկացված ներդրումային միջավայր
✔ Մոդել, որը կարող է օրինակ ծառայել այն երկրների համար, որոնք ցանկանում են ուղղել կենսաթոշակային համակարգի միջոցները տնտեսական զարգացման ուղղությամբ

Խորին շնորհակալություն մեր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցներին՝ իրենց վստահության համար, մեր թիմին՝ յուրաքանչյուր օր իրենց աշխատանքում լավագույն ջանքերը գործադրելու համար, և Formula VC ընկերությանը՝ այս ներդրումային գործընթացի ընթացքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի ու հանձնառության համար։

Ի գործ դեպի Հայաստանի և հայ ժողովրդի կայուն ապագան կառուցելու առաքելությունը։

Վերջին Թարմացում: 11-Նոյեմբեր-2025 17:22