Բարեգործական ձմեռային լեռնադահուկային ճամբար

Բարեգործական ձմեռային լեռնադահուկային ճամբար

Ցե-Կվադրատ Ամպեգան իր 2025 թվականի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում MyLer հանգստյան գոտու հետ համագործակցությամբ իրականացրեց ձմեռային լեռնադահուկային ճամբար Արագածոտնի մարզի 12–16 տարեկան երեխաների համար։ Ճամբարի հիմնական նպատակներն էին խթանել երեխաների ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպը, զարգացնել թիմային և սոցիալական հմտությունները, աջակցել բարձր առաջադիմություն ունեցող երեխաներին և հասանելի դարձնել լեռնադահուկային սպորտը առավել խոցելի խմբերին։ Ճամբարին մասնակցեցին Արագածոտնի մարզի 50 պատանիներ։

Մեր Նախագծերը

Բարեգործական լեռնադահուկային ճամբար Ծաղկաձորում
Մեկնարկում է բարեգործական լեռնադահուկային ճամբարը Ծաղկաձորում, որը կազմակերպում է Հայաստանի դահուկային լեռնագնացության ֆեդերացիան Ցե-Կվադրատ Ամպեգա կենսաթոշակային ֆոնդերի կառավարչի հովանավորությամբ։
 
Կարող են դիմել՝
 
▪️ Կոտայքի և այլ մարզերի 12–17տ սպորտային տվյալներով , դահուկային նախասիրություններով և բարձր առաջադիմությամբ սովորող աշակերտները,
▪️ Նախապատվությունը կտրվի զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ ընտանիքների, ինչպես նաև լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի սպորտային երեխաների։
 
Մեկնարկը՝ Աբովյանի քաղաքապետարանից
Տևողությունը 5 օր(փետրվարի 23–27/2026թ)
Վայր՝ «Ծաղկաձորի Ճոպանուղի» հանգստի և ժամանցի համալիր
Գիշերակաց՝ ԵՊՀ Ծաղկաձորի հանգստյան տուն
Մասնակիցների թիվը՝ 25 երեխա
 
Մեր նպատակն է Հայաստանում մասսայականացնել լեռնադահուկային սպորտը, դահուկային լեռնագնացությունը և դահուկավազքը, խթանել առողջ ու ակտիվ ապրելակերպը պատանիների շրջանում, ստեղծել հավասար հնարավորություններ բոլորի համար՝ առանց ծնողների կողմից որևէ ներդրման։
Ճամբարի բոլոր ծախսերը հոգում է Ցե-Կվադրատ Ամպեգա կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչը: Հայաստանի դահուկային լեռնագնացության ֆեդերացիայի կողմից կկազմակերպվի ամեն ինչ, ներառյալ՝ դասընթացներ, մարզիչներ, հյուրանոց, 3 անգամյա սնունդ, դահուկային մարզագույք և հանդերձանք, տրանսպորտ։
 
Երազանքները սկսվում են հնարավորությունից։
Կրթաթոշակ Արցախից տեղահանված երեխաների համար

Ցե-Կվադրատ Ամպեգան ուրախ է հայտարարել իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում նոր նախաձեռնության մասին, որը նվիրված է Արցախից տեղահանված երեխաների համար կրթական հնարավորությունների ստեղծմանը: Նախաձեռնության նպատակն է երեխաներին հնարավորություն ընձեռել բարձրակարգ կրթություն ստանալու Հայաստանում:

«Կրթաթոշակի մեկնարկը արտացոլում է մեր անսասան հանձնառությունը Հայաստանում կայուն և երկարաժամկետ ներուժի զարգացմանը՝ այդ թվում ներդրումներ կատարելով տաղանդավոր երեխաների կրթության մեջ: Մենք հավատում ենք, որ ավագ դպրոցում որակյալ կրթության հասանելիությունն ապահովելով, մենք նպաստում ենք ոչ միայն երեխաների անհատական աճին, այլև մեր հասարակության կայուն զարգացմանը»,- Ցե-Կվադրատ Ամպեգայի գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյան։

Ծրագիրը ենթադրում է կրթաթոշակներ Արցախից տեղահանված երեխաների համար, որոնք 2024 թվականին կընդունվեն Հայաստանում A-դասի կամ համարժեք ավագ դպրոց։ Այս նախաձեռնությամբ անդրադարձ ենք կատարում մի ոլորտի, որը ներկայումս չի գտնվում ֆինանսական օգնության այլ ծրագրերի թիրախում:

Կրթաթոշակի համար հատկացված ընդհանուր գումարը կազմում է 100 մլն ՀՀ դրամ։ Յուրաքանչյուր աշակերտին հասանելի է մինչև 5 միլիոն ՀՀ դրամ երկամյա կամ եռամյա կրթության համար, որը չպետք է գերազանցի համախառն ուսման վարձի 70%-ը: Կրթաթոշակ ստանալու համար աշակերտը պետք է հաղթահարած լինի ընդունելության քննությունները և ընդունված լինի հաստատված ավագ դպրոցի ծրագիր: Հաստատված դպրոցներն ու ծրագրերն են.

- Շիրակացու ճեմարանի IB դիպլոմային ծրագիր

- Քվանտ քոլեջի IB դիպլոմային ծրագիր

- UWC Դիլիջան քոլեջի IB դիպլոմային ծրագիր

- Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցի A-level ծրագիր

- CIS Հայաստան միջազգային դպրոցի A-level ծրագիր

- Երևանի QSI միջազգային դպրոցի AP Capstone Diploma ծրագիր

- Այբ դպրոցի Արարատյան բակալավրիատ

- ԵՊՀ ՍԹԵՄ հեղինակային ծրագիր

Այն կրթական համալիրները, որոնք 2024 թվականին կառաջարկեն նույն դասի միջազգային կամ համարժեք հեղինակային ավագ դպրոցի ծրագիր, նույնպես կդիտարկվեն հասանելի դպրոցների ցանկում ընդգրկվելու համար։

Մասնակից դպրոցներից ակնկալվում է ուսման վարձի զգալի զեղչ (առնվազն 30%) կամ ուսման վարձի և տրամադրված կրթաթոշակի տարբերության համալրում դպրոցին հասանելի այլ դոնորային միջոցների հաշվին:

Այս նախաձեռնության իրագործման գործընկերն է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), որը կաջակցի ծրագրի ընթացիկ իրագործման հարցում։ Կրթաթոշակների տրամադրումը կիրականացվի յուրաքանչյուր աշակերտի համար դպրոցներից ստացված դիմումների հիման վրա: Դիմորդների վերջնական հաստատումը կիրականացվի համատեղ:

Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը 100 մլն. ՀՀ դրամ հումանիտար օգնություն կտրամադրի Արցախից տեղահանված ընտանիքներին

Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը մարդասիրական օգնություն կցուցաբերի Արցախից տեղահանված ընտանիքներին՝ նպատակ ունենալով աջակցել հումանիտար աղետի արդյունքում տուժած երեխաներին և ընտանիքներին, որոնք կանգնած  են իրենց կյանքը վերակառուցելու խնդրի առաջ։

Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիայի Խորհրդի փոխնախագահ Անդրեաս Վիմմերը վերահաստատել է Ընկերության և բաժնետերերի շարունակական աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը և Հայ ժողովրդին, որոնք կորցրել են իրենց սիրելիներին, իրենց տները և հայրենիքը։

Ընկերությունը իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում նախատեսում է շարունակաբար աջակել խոցելի խմբերին:

 

Նկարի հեղինակ՝ Դավիթ Ղահրամանյան

Վերջին Թարմացում: 12-Մայ․-2026 15:57