12/02/2026
Բարեգործական ձմեռային լեռնադահուկային ճամբար
Ցե-Կվադրատ Ամպեգան իր 2025 թվականի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում MyLer հանգստյան գոտու հետ համագործակցությամբ իրականացրեց ձմեռային լեռնադահուկային ճամբար Արագածոտնի մարզի 12–16 տարեկան երեխաների համար։ Ճամբարի հիմնական նպատակներն էին խթանել երեխաների ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպը, զարգացնել թիմային և սոցիալական հմտությունները, աջակցել բարձր առաջադիմություն ունեցող երեխաներին և հասանելի դարձնել լեռնադահուկային սպորտը առավել խոցելի խմբերին։ Ճամբարին մասնակցեցին Արագածոտնի մարզի 50 պատանիներ։
Վերջին Թարմացում: 12-Փետրվար-2026 11:11