
Սոցիալական ազդեցությունը
Ցե-Կվադրատ Ներդրումային Խմբի առաքելությունն էՑե-Կվադրատ Ներդրումային Խումբը կարևորում է սոցիալական ազդեցություն՝ համարելով այն հիմնական արժեք: Խումբն ամբողջ աշխարհում ֆինանսավորում է կրթության և առողջապահության ոլորտի բարելավմանը և աղքատության դեմ պայքարին ուղղված նախագծեր։
Մեր ծրագրերն ուղղված են տնտեսական աճի, շրջակա միջավայրի պաշտպանության և սոցիալական բարեկեցության հավասարակշռմանը։
Մեր Նախագծերը

Ստացեք ներդրում
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՖՈՆԴԻՑ
Ֆոնդը դիտարկում է ֆինանսապես կայուն կամ խոստումնալից բիզնես մոդել ունեցող շահույթ հետապնդող ձեռնարկությունների, որոնք ունեն նաև սոցիալական ազդեցության ներուժ:
Ընկերությունները ֆինանսավորում կարող են ստանալ 2 եղանակով՝
• Բաժնային ներդրումներ
• Փոխառություններ
կատարեք ներդրում
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՖՈՆԴՈՒՄ
Ընկերությունները` իրենց կորպորատիվ սոցիալական
պատասխանատվության շրջանակում, ինչպես նաև
սոցիալական ներդրում կատարող անհատները, կստանան՝
• Պրոֆեսիոնալ կառավարում
• Համակարգային ներդրումներ
• Երկարատև ազդեցություն

2023 թվականին Ցե-Կվադրատ Ամպեգան ստեղծեց Սոցիալական Ֆոնդ՝ նպատակ ունենալով Հայաստանում խթանել սոցիալ-տնտեսական աճը և նպաստել սոցիալական ազդեցության ներդրումների էկոհամակարգի զարգացմանը։ Ֆոնդը ներդրումներ է կատարում սոցիալական ձեռնարկություններում, որոնք աջակցում են ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Նպատակներին (ԿԶՆ)։
Մենք առաջնահերթություն ենք տալիս այն ընկերություններին, որոնք ստեղծում են կրթական հնարավորություններ երեխաների և երիտասարդների համար, նպաստում են շրջակա միջավայրի պահպանությանը, աջակցում են գենդերային հավասարությանը և խոցելի խմբերի ներառմանը, ապահովում են հանրային առողջության և բարեկեցության հասանելիությունը, աջակցում են տարածաշրջանային զարգացմանը և նորարարական տեխնոլոգիաների կիրառմանը տարբեր ոլորտներում։