Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված նվիրատվություն հիվանդանոցներին և ծերատներին

Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված նվիրատվություն հիվանդանոցներին և ծերատներին

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊ ընկերությունը, բարձր գնահատելով բժիշկների և բուժ անձնակազմի կողմից այս օրերին իրականացվող կարևորագույն գործը, իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում 15,000,000 ՀՀ դրամի աջակցություն է ցուցաբերում բուժ հաստատություններին և ծերանոցներին ։

Նախաձեռնության առաջին փուլով «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ն Հայաստանի Հանրապետության 5 հիվանդանոցների նվիրաբերում է պաշտպանիչ արտահագուստ, վահաններ և ռեսպիրատոր-դիմակներ։ Ընկերությունը արդեն աջակցել է «ՆՈՐՔ» Ինֆեկցիոն հիվանդանոցին և «Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի» Գիտական Կենտրոնին։ Հաջորդիվ Վիեննայից ժամանած միջոցները ուղղվեցին  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Սուրբ Աստվածամայր» և«Վանաձորի» բժշկական կենտրոններին։ 

Նախաձեռնության երկրորդ փուլով՝ հաշվի առնելով կենսաթոշակառուների խոցելիությունը կորոնավիրուսային համաճարակին և մասնավորապես միայնակ ծերերի մասին հոգ տանելու կարևորությունը, 8 ծերատներ և ծերերի ցերեկային սպասարկման կենտրոններ կստանան պաշտպանիչ դիմակներ, բժշկական սարքավորումներ և  Kaercher հատուկ մաքրման և մանրեազերծման սարքեր։ Ծրագրի երկրորդ փուլը իրագործվում է ընկերության խորհրդի անդամ պարոն Յոհաննես Կերխերի համաֆինանսավորմամբ իսկ ծերատներին օգնության մատակարարումը կիրականացվի նախաձեռնության գործընկեր՝ Կարիտաս Արմենիայի կողմից։

Շնորհակալություն ենք հայտնում բժիշկներին և բուժ անձնակազմին իրենց անձնվեր աշխատանքի համար և հուսով ենք, որ շուտով միահամուռ ուժերով կհաղթահարենք համաճարակը։

 

Առո՛ղջ եղեք,

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»  ՍՊԸ

Մեր Նախագծերը

Բարեգործական լեռնադահուկային ճամբար Ծաղկաձորում
Մեկնարկում է բարեգործական լեռնադահուկային ճամբարը Ծաղկաձորում, որը կազմակերպում է Հայաստանի դահուկային լեռնագնացության ֆեդերացիան Ցե-Կվադրատ Ամպեգա կենսաթոշակային ֆոնդերի կառավարչի հովանավորությամբ։
 
Կարող են դիմել՝
 
▪️ Կոտայքի և այլ մարզերի 12–17տ սպորտային տվյալներով , դահուկային նախասիրություններով և բարձր առաջադիմությամբ սովորող աշակերտները,
▪️ Նախապատվությունը կտրվի զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ ընտանիքների, ինչպես նաև լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի սպորտային երեխաների։
 
Մեկնարկը՝ Աբովյանի քաղաքապետարանից
Տևողությունը 5 օր(փետրվարի 23–27/2026թ)
Վայր՝ «Ծաղկաձորի Ճոպանուղի» հանգստի և ժամանցի համալիր
Գիշերակաց՝ ԵՊՀ Ծաղկաձորի հանգստյան տուն
Մասնակիցների թիվը՝ 25 երեխա
 
Մեր նպատակն է Հայաստանում մասսայականացնել լեռնադահուկային սպորտը, դահուկային լեռնագնացությունը և դահուկավազքը, խթանել առողջ ու ակտիվ ապրելակերպը պատանիների շրջանում, ստեղծել հավասար հնարավորություններ բոլորի համար՝ առանց ծնողների կողմից որևէ ներդրման։
Ճամբարի բոլոր ծախսերը հոգում է Ցե-Կվադրատ Ամպեգա կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչը: Հայաստանի դահուկային լեռնագնացության ֆեդերացիայի կողմից կկազմակերպվի ամեն ինչ, ներառյալ՝ դասընթացներ, մարզիչներ, հյուրանոց, 3 անգամյա սնունդ, դահուկային մարզագույք և հանդերձանք, տրանսպորտ։
 
Երազանքները սկսվում են հնարավորությունից։
Կրթաթոշակ Արցախից տեղահանված երեխաների համար

Ցե-Կվադրատ Ամպեգան ուրախ է հայտարարել իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում նոր նախաձեռնության մասին, որը նվիրված է Արցախից տեղահանված երեխաների համար կրթական հնարավորությունների ստեղծմանը: Նախաձեռնության նպատակն է երեխաներին հնարավորություն ընձեռել բարձրակարգ կրթություն ստանալու Հայաստանում:

«Կրթաթոշակի մեկնարկը արտացոլում է մեր անսասան հանձնառությունը Հայաստանում կայուն և երկարաժամկետ ներուժի զարգացմանը՝ այդ թվում ներդրումներ կատարելով տաղանդավոր երեխաների կրթության մեջ: Մենք հավատում ենք, որ ավագ դպրոցում որակյալ կրթության հասանելիությունն ապահովելով, մենք նպաստում ենք ոչ միայն երեխաների անհատական աճին, այլև մեր հասարակության կայուն զարգացմանը»,- Ցե-Կվադրատ Ամպեգայի գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյան։

Ծրագիրը ենթադրում է կրթաթոշակներ Արցախից տեղահանված երեխաների համար, որոնք 2024 թվականին կընդունվեն Հայաստանում A-դասի կամ համարժեք ավագ դպրոց։ Այս նախաձեռնությամբ անդրադարձ ենք կատարում մի ոլորտի, որը ներկայումս չի գտնվում ֆինանսական օգնության այլ ծրագրերի թիրախում:

Կրթաթոշակի համար հատկացված ընդհանուր գումարը կազմում է 100 մլն ՀՀ դրամ։ Յուրաքանչյուր աշակերտին հասանելի է մինչև 5 միլիոն ՀՀ դրամ երկամյա կամ եռամյա կրթության համար, որը չպետք է գերազանցի համախառն ուսման վարձի 70%-ը: Կրթաթոշակ ստանալու համար աշակերտը պետք է հաղթահարած լինի ընդունելության քննությունները և ընդունված լինի հաստատված ավագ դպրոցի ծրագիր: Հաստատված դպրոցներն ու ծրագրերն են.

- Շիրակացու ճեմարանի IB դիպլոմային ծրագիր

- Քվանտ քոլեջի IB դիպլոմային ծրագիր

- UWC Դիլիջան քոլեջի IB դիպլոմային ծրագիր

- Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցի A-level ծրագիր

- CIS Հայաստան միջազգային դպրոցի A-level ծրագիր

- Երևանի QSI միջազգային դպրոցի AP Capstone Diploma ծրագիր

- Այբ դպրոցի Արարատյան բակալավրիատ

- ԵՊՀ ՍԹԵՄ հեղինակային ծրագիր

Այն կրթական համալիրները, որոնք 2024 թվականին կառաջարկեն նույն դասի միջազգային կամ համարժեք հեղինակային ավագ դպրոցի ծրագիր, նույնպես կդիտարկվեն հասանելի դպրոցների ցանկում ընդգրկվելու համար։

Մասնակից դպրոցներից ակնկալվում է ուսման վարձի զգալի զեղչ (առնվազն 30%) կամ ուսման վարձի և տրամադրված կրթաթոշակի տարբերության համալրում դպրոցին հասանելի այլ դոնորային միջոցների հաշվին:

Այս նախաձեռնության իրագործման գործընկերն է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), որը կաջակցի ծրագրի ընթացիկ իրագործման հարցում։ Կրթաթոշակների տրամադրումը կիրականացվի յուրաքանչյուր աշակերտի համար դպրոցներից ստացված դիմումների հիման վրա: Դիմորդների վերջնական հաստատումը կիրականացվի համատեղ:

Վերջին Թարմացում: 12-Մայ․-2026 15:57