Եվրոպական հիմնադիրների փորձին համահունչ`Ցե-Կվադրատ Ամպեգան ավելի քան 10 տարի է կառավարում է կենսաթոշակային և ներդրումային ֆոնդեր Հայաստանում:

Ցե-Կվադրատ Ամպեգան վստահելի գործընկեր է ներդրումային ոլորտում։

Ընկերությունը ծառայություններ է մատուցում կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին, ինստիտուցիոնալ և մասնավոր ներդրողներին

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունը Հայաստանում մասնավոր և ինստիտուցիոնալ ներդրողներին և կենսաթոշակային համակարգի մասնակիցներին միջազգային լավագույն փորձին համահունչ ակտիվների կառավարման բարձրակարգ ծառայություններ մատուցելն է։

  • 2013

    Ցե-Կվադրատ Ամպեգան սկսում է գործունեությունը Հայաստանում։

  • 2019

    Ցե-Կվադրատ Ամպեգան հիմնադրում է Ցե-Քյու Արմենիա Գրոութ ներդրումային ֆոնդը։

  • 2023

    Ցե-Կվադրատ Ամպեգան հիմնադրում է Ցե-Քյու Սոցիալական ներդրումային ֆոնդը։

  • 5

    5 ֆոնդեր նախատեսված ինստիտուցիոնալ և մասնավոր ներդրողների և կենսաթոշակային համակարգի մասնակիցների համար։

  • > 500 ՄԼՐԴ ֏

    > 500 միլիարդ ֏ կառավարվող ակտիվներ բոլոր ֆոնդերում։

Հիմնադիրներ

Ցե-Կվադրատ Ամպեգան հիմնադրվել է 2013 թվականին ավստրիական Ցե-Քյու ներդրումային խմբի (CQ Investment Group) և գերմանական Տալանքս խմբի անդամ Ամպեգա Ասեթ Մենեջմենթի (Talanx, Ampega Asset Management) կողմից: Ընկերությունը Ցե-Քյու ներդրումային խմբի անդամ է։ 

«Ցե-Քյու» ներդրումային խումբը (CQ Investment Group) ակտիվների կառավարիչ ընկերությունների խումբ է՝ մասնագիտացած ESG (բնապահպանական, սոցիալական, կառավարչական), կայուն և սոցիալական ներդրումներում, կենսաթոշակային ֆոնդերի կառավարման և այլընտրանքային ներդրումներում։ «Ցե-Քյու» ներդրումային խումբը հիմնադրվել է 1991 թվականին և ներկայումս գործում է 21 երկրներում:

Ամպեգա Ասսետ Մենեջմենթը (Ampega Asset Management) Ամպեգա Ինվեսթմենթի (Ampega Investment) հետ համատեղ զբաղվում է Տալանքս խմբի ակտիվների կառավարմամբ դրամային, կապիտալի և անշարժ գույքի շուկաներում։ Գերմանական Տալանքսը (Talanx) Եվրոպայում ամենամեծ ապահովագրական խմբերից է։ Հիմնադրված Հաննովերում՝ Տալանքս խումբը գործում է ավելի քան 175 երկրներում և ներառում է ապահովագրության և ֆինանսական ծառայությունների ոլորտի տարբեր ընկերություններ։

Արման Վարդանյան, PhD
Գլխավոր գործադիր տնօրեն
08/12/1969

Արման Վարդանյանը ունի Արևմտյան Եվրոպայում և Լատինական Ամերիկայում ակտիվների կառավարման և ֆինանսական տարբեր ընկերություններում թիմերի ղեկավարման ավելի քան 30 տարվա փորձ։ Որպես Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն՝ Արման Վարդանյանը իր գործունեությամբ նպաստում է Հայաստանում ակտիվների կառավարման միջազգային լավագույն փորձի ներդրմանը։

Նա կարևորում է ֆինանսական շուկանների վերափոխման ուղղությամբ նորարական և փոխշահավետ մոտեցումների կիրառումը։

Արման Վարդանյանը ՀՀ կենտրոնական բանկում զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ։ Հետագայում գործունեությունը շարունակել է  Հայաստանի բանկային ոլորտում՝ ղեկավարելով ներդրումային, ռիսկերի կառավարման և ֆինանսական գործառնությունների բաժիններ։

Այնուհետև հրավեր է ստացել Ցե-Կվադրատ ներդրումային խմբի անդամ Իմփաքթ Ասեթ Մենեջմենթի (Impact Asset Management) կողմից Վիեննայում աջակցելու միկրոֆինանսավորման և ազդեցություն ունեցող ներդրումների մեխանիզմների ձևավորմանը։ Ներկայումս նա ներգրավված է ավելի քան 60 երկրներում Վիժն  Միկրոֆայնանս ֆոնդերի (Vision Microfinance funds) կառավարման գործընթացում։  

Արման Վարդանյանը ունի Վիեննայի Տնտեսագիտության և Բիզնեսի Կառավարման Համալսարանի (WU Vienna) և Միննեսոտայի Համալսարանի Կառլսոն Կառավարման Դպրոցի (Carlson School of Management, University of Minnesota) Բիզնեսի Կառավարման Մագիստրոսի կոչում: Արման Վարդանյանը ստացել է Տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի կողմից և հրապարակել է մի շարք գիտական և հետազոտական աշխատություններ:

Ավելին
Իզաբելա Ադիլխանյան, CFA
Գլխավոր ֆինանսական և գործառնական տնօրեն
09/05/1982

Իզաբելա Ադիլխանյանը ունի ավելի քան 20 տարվա փորձ ֆինանսական ոլորտում և մասնագիտացած է ռազմավարության մշակման և իրականացման, զարգացման, կորպորատիվ ֆինանսների և ռիսկերի կառավարման ոլորտներում: Լինելով Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ ընկերություն գլխավոր ֆինանսական և գործառնական տնօրեն՝ նա իր գործունեությամբ նաև նպաստում է նորարարական լուծումների իրականացմանը տեղական ֆինանսական շուկայում և կարևորում է ոլորտում էթիկայի լավագույն չափանիշների ներդրումը։  

Կարևորելով կրթության դերը՝ Իզաբելա Ադիլխանյանը դասավանդում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում։

Մինչ 2015 թվականին Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթին միանալը, զբաղեցրել է մի շարք պաշտոններ տեղական ֆինանսական ընկերություններում։

Իզաբելա Ադիլխանյանը Երևանի Պետական Համալսարանի կողմից ստացել է Տնտեսագիտության Բակալավրի աստիճան, այնուհետ՝ Մագիստրոսի կոչում՝ Ֆինանսներ, Դրամաշրջանառություն և Վարկ մասնագիտությամբ։

Ունի CFA որակավորում և հանդիսանում է CFA ինստիտուտի անդամ։

Ավելին
Գագիկ Գրիգորյան, FCCA, CIA, CISA
Ներքին աուդիտի ղեկավար
25/05/1987

Գագիկ Գրիգորյանն ավելի քան 15 տարի գործունեություն է ծավալում  ֆինանսական ոլորտում։ 2008-2010 թվականներին Գագիկը աշխատել է Հայկական Ծրագրեր ընկերության Բանկային բաժնում որպես տնտեսագետ: Սկսած 2010 թվականից աշխատանքի է անցել Գրանթ Թորնթոն աուդիտորական ընկերությունում, 2014-2019 թվականներին՝ Գրանթ Թորնթոն Քնսալթինգ (Grant Thornton Consulting) խորհրդատվական ընկերությունում, սկզբում որպես ավագ խորհրդատու, այնուհետև որպես ավագ մենեջեր:

Գագիկը միացել է Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ ընկերությանը 2015 թվականին։

2008 թվականին Գագիկը ստացել է Տնտեսագիտության Բակալավրի կոչում Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանից, իսկ 2010 թվականին՝ Մագիստրոսի կոչում Ֆինանսներ մասնագիտությամբ Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանից։ 

Ունի CIA(Certified Internal Auditor) և CISA(Certified Information Systems Auditor) որակավորումներ և հանդիսանում է Ներքին աուդիտորների ինստիտուտի անդամ, ինչպես նաև՝ Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության Երդվյալ հաշվապահների (ACCA) որակավորված անդամ:

2023 թվականից Գագիկը հանդիսանում է Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստանի հասարակական կազմակերպության խորհրդի անդամ։ 

Ավելին
Ռոբերտ Աղլամազյան
Ֆոնդի կառավարիչ
02/11/1996

Ռոբերտ Աղլամազյանը ներդրումային մասնագետ է, ով ունի փորձ ակտիվների կառավարման և արտաքին աուդիտի ոլորտներում Հայաստանում: 2019-ից 2022 թվականներին նա աշխատել է որպես աուդիտոր ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ ԱՐՄԵՆԻԱ աուդիտորական ընկերությունում, որտեղ համագործաքցել է տարբեր ոլորտների տեղական և միջազգային հաճախորդների հետ:

Ռոբերտը տեղափոխվել է ակտիվների կառավարման ոլորտ և 2022 թվականից աշխատում է որպես ֆինանսական վերլուծաբան Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթում:

2017 թվականին ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի բիզնես կառավարման բակալավրի ծրագիրը՝ տնտեսագիտության մասնագիտացմամբ և հաղթահարել է CFA-ի I և II մակարդակների քննությունները:

Ավելին
Պետրոս Մարգարյան, CFA
Ֆոնդի կառավարիչ
17/02/1998

Պետրոս Մարգարյանը ներդրումային ոլորտի մասնագետ է, ով ունի աշխատանքային փորձ Հայաստանում և արտասահմանում ակտիվների կառավարման, ներդրումային բանկային ծառայությունների և խորհրդատվության ոլորտներում։ 2018 թվականին աշխատել է Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթում որպես ֆինանսական վերլուծաբան։ Այնուհետև, աշխատել է Հունգարիայում Մաքքինզի ընդ Քոմփանի (McKinsey & Company) խորհրդատվական ընկերությունում որպես ֆինտեխ վերլուծաբան, իսկ 2020 թվականից Դայմենշն ներդրումային ընկերությունում՝ զբաղեցնելով ֆինանսական վերլուծաբանի և այնուհետև ներդրումային բանկային ծառայությունների մասնագետի պաշտոնները։

Պետրոսը դասավանդում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում։ 

2022 թվականին միացել է Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ ընկերությանը որպես ֆոնդի կառավարիչ։

2019 թվականին ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի բիզնես կառավարման բակալավրի ծրագիրը՝ տնտեսագիտության մասնագիտացմամբ: Նա ունի ֆինանսների մագիստրոսի կոչում, որը ստացել է Կենտրոնական Եվրոպական Համալսարանից (Central European University) 2020 թվականին։ 

Ունի CFA որակավորում և հանդիսանում է CFA ինստիտուտի անդամ։

Ավելին
Իգնատ Ֆրանգյան, CFA
Ռիսկերի կառավարիչ
24/02/1992

Իգնատ Ֆրանգյանն ավելի քան 10 տարի գործունեություն է ծավալում ֆինանսական ոլորտում։ 2012-2018 թվականներին Իգնատը աշխատել է Ամերիաբանկի ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարման վարչությունում։ Սկսած 2018 թվականից աշխատանքի է անցել ՎՏԲ Բանկ Արմենիա ընկերության ռիսկերի կառավարման դեպարտամենտում։  

2019 թվականին միացել է Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ ընկերությանը որպես ռիսկերի կառավարիչ։  

Իգնատը ստացել է Բիզնեսի Կազմակերպման Բակալավրի կոչում Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանից։   

Ունի CFA որակավորում և հանդիսանում է CFA ինստիտուտի անդամ։

Ավելին
Արթուր Հարությունյան
Գլխավոր հաշվապահ
06/07/1973

Արթուր Հարությունյանը ունի ավելի քան 20 տարվա փորձ հաշվապահական հաշվառման, աուդիտի և խորհրդատվության բնագավառներում, ինչպես մասնավոր, այնպես էլ` պետական, ոլորտներում: Նա ունի հաշվապահական հաշվառման և աուդիտի դասավանդման երկարամյա փորձ ՀՀ մի շարք բուհերում:

Արթուրը ակտիվորեն ներգրավված է եղել ՀՀ-ում հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումներ իրականացնելիս՝ 1998-2003 թվականներին որպես ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության վարչության պետ:

2002 թվականից հանդիսանում է Հայաստանի Հաշվապահների և Աուդիտորների Ասոցիացիայի (ՀՀԱԱ) խորհրդի անդամ և Կրթության և որակավորման հանձնաժողովի նախագահ, իսկ 2014 թվականից ընտրվել է որպես ՀՀԱԱ փոխնախագահ: Ներգրավված է եղել նաև Հայաստանում աուդիտորական կազմակերպությունների լիցեն­զա­վոր­ման գործընթացում` հանդիսանալով ՀՀ ՖԷՆ լիցենզավորման հանձնաժողովի նախագահ:

2011-2012 թվականներին Արթուրը հեղինակել է Հայաստանում ՖՀՄՍ-ները կիրառող, ինչպես նաև՝ ՓՄԿ ՖՀՄՍ-ն կիրառող կազմակերպությունների համար հաշվային պլանների և դրանց կիրառման հրահանգները:

1995 թվականին Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի կողմից ստացել է Մագիստրոսի կոչում Տնտեսագետ, Հաշվապահական Հաշվառում և Աուդիտ մասնագիտությամբ: 

Ավելին
Անդրեաս Վիմմեր
Խորհրդի նախագահ
25/03/1966

Անդրեաս Վիմմերը 25 տարի եղել է Ցե-Կվադրատ ներդրումային ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի անդամ, բաժնետեր է և խմբում զբաղեցնում է մի շարք պաշտոններ: 2025 թվականից ի վեր Անդրեաս Վիմմերը  Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերության դիտորդ խորհրդի նախագահն է (նախկինում՝ փոխնախագահ՝ հիմնադրումից ի վեր): Նա նաև VIG C-Quadrat TFI-ի, Վարշավա, Լեհաստան, դիտորդ խորհրդի փոխնախագահն է (Վիեննա Ինշուրանս Գրուպի և Ցե-Կվադրատի համատեղ ձեռնարկություն):

Ավելին
Էռնստ-Լյուդվիգ Դրայս
Խորհրդի նախագահի տեղակալ
18/11/1948

Էռնստ-Լյուդվիգ Դրայսն ունի ավելի քան 40 տարվա փորձ ֆինանսական ոլորտում: Իր մասնագիտական կարիերայում նրա գործունեության ոլորտը ներառում է ֆինանսական վերլուծության ոլորտի ղեկավարող պաշտոններից մինչև Deutsche Bank Group-ի միջազգային ուղղվածությամբ ինստիտուցիոնալ ակտիվների կառավարման ղեկավարումը, որտեղ նա 1990-2000 թթ. զբաղեցրել է գործադիր տնօրենի և գլխավոր ներդրումային տնօրենի պաշտոնները: Նա նաև հանդիսացել է Morgan Grenfell Asset Management-ի վարչության անդամ: 2000 թվականին նա դարձավ M.M. Warburg-ի ակտիվների կառավարման ղեկավար: 2003 թվականին նա համահիմնադրել է առաջատար ընտանեկան գրասենյակ (Family Office) և ակտիվների կառավարման ընկերություն, որտեղ ծառայել է որպես գլխավոր գործադիր տնօրեն մինչև 2017 թվականը: 2006-2017 թթ. նա նաև հանդիսացել է C-Quadrat Asset Management (այժմ՝ Impact Asset Management) ընկերության գործադիր տնօրենը: Ներկայումս նա ունի բազմաթիվ վերահսկողական խորհրդի և խորհրդատվական մանդատներ ներդրումային ընկերություններում և ընտանեկան գրասենյակներում:

Մեծ է պարոն Դրայսի դերակատարությունը Հայաստանի և Գեմանիայի միջև մշակութային կապերի ստեղծման հարցում։ 1998 թ-ին, նա հիմնել է "Kuratorium Weltkulturdenkmal Kloster Lorsch"-ը Գերմանիայում և 2002 թվականին նրա նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային գործընկերություն է հաստատվել Հայաստանի Գեղարդի վանքի և Գերմանիայի Լորշի վանքի միջև: Պարոն Դրայսը նաև հիմնադրել է "Նոյ-Հայաստան-Գերմանիա մշակութային կապերի զարգացման ասոցիացիա"-ն և "Սևրուգյան մշակութային հիմնադրամ"-ը, որը գտնվում է Երևանում: Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդական կենտրոնները Նորքում, Արաբկիրում և Արթիկում սերտորեն կապված են Պարոն Դրայսի հետ որպես բարեգործ:

Տարիների ընթացքում Դրայսը ստացել է բազմաթիվ պարգևներ, ինչպես օրինակ՝ Հայ Առաքելական Եկեղեցու բարձր պարգևը՝ "Սուրբ Ներսես Շնորհալի"-ն, և «Պատվո վկայագիր» Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի կողմից։

Ավելին
Յոհաննես Կերխեր
Խորհրդի անդամ
24/12/1950

Յոհաննես Կերխերը գերմանացի գործարար է և հանդիսանում է 41 երկրներում գործող և ավելի քան 10,000 աշխատակից  ունեցող «Կերխեր» խմբի համասեփականատեր և դիտորդ խորհրդի նախագահ։   Նա հայտնի նաև տարբեր երկրնում իր մարդասիրական և բարեգործական գործունեությամբ։ Նա իրավաբանության գծով իր ուսումը ստացել է Մյունխենի համալսարանում։

Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կողմից նա պարգևատրվել է մի շարք պատվո նշաններով, Հայաստանի Հանրապետության կողմից պարգևատրվել է «սբ․Ներսես Շնորհալի» շքանշանով։

Ավելին
Գյունտեր Մանդլ
Խորհրդի անդամ
20/10/1959

Պարոն Գյունտեր Մանդլը Erste Asset Management GmbH-ի ռազմավարական խորհրդատուն է, որը պատասխանատու է բիզնեսի զարգացման և ռազմավարության համար: Նա ունի ավելի քան չորս տասնամյակի հսկայական փորձ բանկային գործունեության և ակտիվների կառավարման ոլորտում, հիմնականում Erste Group-ում: Սկսելով իր կարիերան որպես մասնավոր բանկիր Erste Bank-ի հաճախորդների կենտրոնում, նա ավելի ուշ տեղափոխվել է ակտիվների կառավարման ոլորտ:

Այնուհետև նա աշխատել է որպես պրոդուկտի կառավարման փոխտնօրեն՝ վերահսկելով ֆոնդերի գործառնությունները: Պարոն Մանդլը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում ակտիվների կառավարման գործունեության համակարգման և զարգացման գործում, ի վերջո ղեկավարելով Erste Sparinvest-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ակտիվների կառավարման բաժինը:

Նա եղել է Erste Asset Management-ի ֆինանսական տնօրենը՝ կառավարելով հաշվապահական և վերահսկողական բոլոր գործառույթները: Այնուհետև նա միացել է ERSTE-SPARINVEST-ի խորհրդին, որտեղ պատասխանատու է եղել ռիսկերի կառավարման, համապատասխանության և գործառնական ռիսկերի համար:

Հետագայում նա ղեկավարել է Erste Asset Management-ի գործառնական ստորաբաժանումը և եղել է Asset Management Slovenskej sportel´ne-ի խորհրդի նախագահ: 2020 թվականից ի վեր պարոն Գյունտեր Մանդլը ERSTE Immobilien KAG-ի խորհրդի անդամ է, շարունակելով իր ղեկավարությունը ռիսկերի, համապատասխանության և գործառնական կառավարման ոլորտներում։

Ավելին
Գերդ Ալեքսանդր Շութս
Խորհրդի անդամ
09/03/1967

Պարոն Ալեքս Շութսը C-QUADRAT ներդրումային խմբի հիմնադիրն ու Գլխավոր գործադիր տնօրենն է, որն ունի ավելի քան 30 տարվա ղեկավարման փորձ միջազգային ակտիվների կառավարման և ֆինանսական ծառայությունների ոլորտում: Նրա նախաձեռնությամբ և ղեկավարության ներքո՝ 1991թ. հիմնադրված C-QUADRAT-ը վերածվել է միջազգային ներկայություն ունեցող ներդրումային խմբի՝ մի շարք կարգավորվող ընկերություններով Եվրոպայում և Ասիայում։

Պարոն Շութսը զբաղեցրել է բազմաթիվ ղեկավար պաշտոններ տնօրենների խորհրդում, այդ թվում՝ որպես Deutsche Bank AG-ի դիտորդ խորհրդի անդամ և որպես Cyan AG-ի դիտորդ խորհրդի նախագահ, ինչպես նաև ղեկավար պաշտոններ է զբաղեցրել C-QUADRAT խմբի մի շարք դուստր ձեռնարկություններում՝ Ավստրիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Մալթայում և Լյուքսեմբուրգում:

Իր ընտանեկան գրասենյակի միջոցով պարոն Ալեքս Շութսը ներդրումներ է իրականացնում անշարժ գույքի, հրապարակային և մասնավոր ընկերություններում՝ կենտրոնանալով ֆինանսական ծառայությունների (հատկապես՝ FinTech), կենսաբանական գիտությունների և կիբերանվտանգության վրա: Աշխարհագրական առումով ուշադրության կենտրոնում են Ավստրիան, Գերմանիան և Աֆրիկան:

Իր կորպորատիվ դերից բացի, պարոն Շութսը ակտիվորեն ներգրավված է մշակութային, բարեգործական և սոցիալական կազմակերպություններում՝ աջակցելով կրթության, մարդասիրական աջակցության և բնապահպանական նախաձեռնություններին:

Ավելին
Վերջին Թարմացում: 02-Դեկտեմբեր-2025 13:44